Այս տողերը Վազգեն Սարգսյանը գրել է 1999 թվականի հոկտեմբերին…

Вазгену Саргсяну сегодня исполнилось бы 60 лет - Панорама | Новости АрменииԱյս տողերը Վազգեն Սարգսյանը գրել է 1999 թվականի հոկտեմբերին…Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ:Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է:Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քո վրա:Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ:Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ: Քանիսը մնաց:
Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա:Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը:
Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին:Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ:Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:
Ու ոչինչ, որ սկզբից, հին սովորույթի, վախի, անվստահության, չգիտեմ էլ ինչի պատճառով դու քո մեջ քեզ թշնամի ես որոնում, գտնում ու ուրախանում, որ մեղավոր կա:Ոչինչ, բայց թող դա արագ անցի: Դու դրան մի հավատա. դու ճանապարհ ունես, դու տուն ունես, դու որդի ունես: Մի հավատա, թե քո թշնամին քեզնից ուժեղ է:
Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:

Все, что бы я ни делал, я делал насильно», - спарапет Вазген Саргсян - ГАЛАՈւ հիմա՝ Մեղրին: Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը:
Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ: Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու:Ղարաբաղը ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում: Չեն տա: Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են:Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով:Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում:Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով:Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի:
Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում:Եվ նրանց ոտնահետքերով պատմությունը մեռնում է:Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ:Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է:Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի:
Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…»:

1999 թ. հոկտեմբեր…

(Visited 64 times, 1 visits today)