Այսօր վարակվածները շատ են… տվյալները հունիսի 24-ի դրությամբ

Հայաստանում հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 711 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի 21717 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 100 400 (մեկ օրում արվել է 2283 թեստավորում):

Փաստացի այս պահին բուժվում է 10404 (ավելացել է 40-ով)։

Վերջին տվյալներով ապաքինվել է 10797 անձ` վերջին մեկ օրում 653 անձ:

Ընդհանուր առմամբ, 386 պացիենտ մшհшցել է (ավելացել է 14-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մшհվшն 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մшհը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 130 է:

(Visited 128 times, 1 visits today)