«Այո»-ի շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը

Ըստ որոշ տեղեկությունների  իշխանությունը որոշում է կայացրել, որ ձեւավորվելիք «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն քարոզարշավի մեկնարկին Պապիկյանը արձակուրդ կվերցնի, որպեսզի գլխավորի շտաբի աշխատանքները։Հիշեցնենք, որ Սահմանադրական հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5-ին։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է  դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

(Visited 39 times, 1 visits today)