«Այնքան հուզված եմ այստեղ լինել և տեսնել բոլորին». Քիմ Քարդաշյան

 

Այսօր Երևան ժամանած Քիմ Քարդաշյանը ժամեր առաջ Twitter-ի իր էջում գրել է. «Երևանում գրեթե առավոտյան ժամը 3-ն է, և ես չեմ կարողանում քնել։ Ես այնքան հուզված եմ այստեղ լինել և տեսնել բոլորին»:

Հիշեցնենք, Քիմ Քարդաշյանն, ում 12 ժամից ավելի լրագրողներն ու երկրպագուներն սպասում էին «Զվարթնոց» օդանավակայանում, դուրս էր եկել նախագահական ելքով և հեռացել: Պատճառն այն էր եղել, որ նա եկել էր իր երեխաների հետ, ովքեր չափազանց հոգնել էին և քնած էին: Հեռուստաաստղն իր ներողությունն էր փոխանցել սպասողներին:

(Visited 50 times, 1 visits today)