ԱՄՆ-ն երկար տարիներ առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում ոչ մի փախստականի չի ընդունել

Այս հոկտեմբերը առնվազն 18 տարում դարձել է առաջին ամիսը, որի ընթացքում Միացյալ Նահանգները ոչ մի փախստականի չի ընդունել:Պետքարտուղարությունը երեքշաբթի մեկ ամսում երրորդ անգամ բոլոր գործակալություններին տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգների կողմից հավանություն ստացած բոլոր փախստականների թռիչքները երկիր հետաձգվելու են:

Այս հետաձգումները հանգեցրել են վերաբնակեցման ծրագրերի դադարեցմանը՝ հարյուրավոր փախստականների, ներառյալ երեխաների թողնելով առանց ուղեկցողների, աշխարհի ամենավտանգավոր կետերում առկախված վիճակում:

Փախստականների ժամանումը սովորաբար հետաձգվում է հոկտեմբերի առաջին շաբաթում, մինչ փախստականների համակարգի տարբեր դաշնային, միջազգային եւ հասարակական բաղադրիչները հարմարվում են ԱՄՆ-ում փախստականների ընդունման նոր ծրագրի իրականացմանը, որը նախագահը պաշտոնական որոշմամբ հաստատում է յուրաքանչյուր ֆիսկալ տարում, որը սովորաբար ստորագրվում է մինչեւ սեպտեմբերի վերջը:

Սակայն, ինչպես խոստովանում են փախստականների հարցերով ծառայություններում, նախկինում իրենք երբեք չեն տեսել այսպիսի երկար մորատորիում:

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ փախստականների ժամանման տեղափոխումը երկարացրել են ինչեւ նոյեմբերի 5-ը:

(Visited 23 times, 1 visits today)