Աղցան «Ձնեմարդ»

«Ձնեմարդ» աղցան պատրաստելու համար անհրաժեշտ են՝

կարտոֆիլ – 2 հատ

մարինացված սունկ – 250 գ

հավի փափկամիս – 500 գ

մարինացված վարունգ – 150 գ

ձու – 5 հատ

ձիթապտուղ – 2 հատ

լոլիկ կամ կարմիր պղպեղ – 1 բարակ շերտ

գազար – 2 – 3 հատ

կանաչի կամ կանաչ սոխ

մայոնեզ

սև աղացած պղպեղ

աղ։

առանձին թասիկների մեջ խոշոր քերիչով քերել աղաջրում խաշած կարտոֆիլը, գազարը (մի փոքր կտոր թողնել ձնեմարդու քիթիկի համար), վարունգը, սունկը և խաշած ձվի դեղնուցը, իսկ մանր քերիչով՝ սպիտակուցը։ Խաշած հավի միսը քրքրել կամ շատ մանր կտրտել։

Բոլոր բաղադրիչները համեմել աղով ու սև պղպեղով և լավ խառնել։

Մատուցման ափսեի կամ սկուտեղի մեջ լցնել քերած կարտոֆիլը և տարածել՝ տալով ձնեմարդու ուրվագիծն ու ձևավորելով աղցանի առաջին շերտը։ Վրան պատել մայոնեզով ու սնկով ձևավորել երկրորդ շերտը։ Մայոնեզով պատելուց հետո տարածել հավի մսի շերտն ու կրկին ծածկել մայոնեզով։

Հաջորդիվ փռել վարունգի շերտը, պատել մայոնեզով, ձվի դեղնուցով ու սպիտակուցով ձևավորել ձնեմարդու մարմինը։ Գլխարկը զարդարել մանր կտրտած կանաչու կամ կանաչ սոխի շերտով։

Մնացած բաղադրիչներով զարդարել ձնեմարդու դեմքն ու մարմնի մյուս մասերը։

Պատրաստի աղցանը տեղադրել սառնարանում՝ 1 – 2 ժամով ու մատուցել։

Աղցան «Ձնեմարդ»-ը կարելի է ձևավորել ու մատուցել ըստ երևակայության։

Картинки по запросу աղցան ձնեմարդ

Картинки по запросу աղցան ձնեմարդ

Картинки по запросу աղցան ձնեմարդ

(Visited 121 times, 1 visits today)