Ազատվեք 7 կգ ավելորդ քաշից երկու շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ բաղադրիչի օգնությամբ

Ավելորդ քաշն ու ճարպակալումը ներկայում դասվում են ամենատարածված ու ամենավտանգավոր խնդիրների շարքին, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են օր առաջ ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Սննդաբանները մշակել են բազմաթիվ դիետաներ, որոնք թույլ են տալիս նվազեցնել քաշը, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ ու անվտանգ լինում:
Այնուամենայնիվ այժմ մասնագետները ներկայացրել են այն մթերքը, որը կօգնի ազատվել 7 կգ ավելորդ քաշից ընդամենը երկու շաբաթում և խուսափել առողջական խնդիրներից:

Սննդաբանների խոսքով՝ կազմվածքը կարգի բերող լավագույն մթերքը ճակնդեղն է, որը պարունակում է վիտամին A, բետամին, քրքումին, յոդ, կալիումի և կալցիումի աղեր, ինչպես նաև տարատեսակ թթուներ: Իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ այս մթերքը ոչ միայն նվազեցնում է քաշը, այլև դուրս է բերում օրգանիզմից ավելորդ հեղուկն ու բարելավում է իմունային համակարգի աշխատանքը:

Յուրաքանչյուր կերակուրից առաջ ...
Սակայն փորձագետները նախազգուշացնում են, որ օրվա ընթացքում կարելի է ուտել առավելագույնը երկու կիլոգրամ ճակնդեղ, իսկ այս դիետային կարելի է հետևել 3 ամիսը մեկ և ոչ հաճախ:

Ճակնդեղով դիետայի ընթացքում հարկավոր է հրաժարվել հացաբուլկեղենից, տապակած, աղի ու ապխտած մթերքից և ալկոհոլային ըմպելիքներից: Միևնույն ժամանակ հարկավոր է օրվա ընթացքում հնարավորինս շատ ջուր խմել: Ցանկության դեպքում կարելի է նաև առանց շաքարավազի կանաչ թեյ խմել:

(Visited 75 times, 1 visits today)