⚡ՀՐԱՏԱՊ․Դիվերսիոն խո՞ւմբ է ներթափանցել ՀՀ տարածք

Մեր տեղեկություններով, ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դիրքեր:

Այս մասին մեզ տեղեկացրել են հանքի աշխատակիցները»,- գրում է Hraparak.am-ը։

Լրատվամիջոցը կապ է հաստատել Սոթքի հանքի ադմինիստրացիայի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն ասացին, որ իրավիճակը վերահսկելի է ՀՀ ԶՈՒ կողմից, Սոթքի հանքի աշխատանքն այս ընթացքում չի խաթարվել` այն աշխատում է իր բնականոն հունով։

Այս հատվածին ամենամոտ համայնքի` Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն էլ մեզ հետ զրույցում հայտնել է․

«Իմ տեղեկություններով՝ հայկական ու ադրբեջանական կողմը հանդիպել են, էս տիպի չգիտեմ ինչ պրոցես է, բայց ես տեղյակ չեմ ինչ է:

Իմ ինֆորմացիայով ոսկու հանքի աշխատողներին են իջեցրել ներքև, որոշ բաներ կան, բայց ասում եմ վտանգ ներկայացնող բան չկա»:

Auroranews-ը փոևրձեց տեղեկությունը ճշտել Պաշտպանության նախարարությունից, սակայն առայժմ չի հաջողվել։

(Visited 786 times, 1 visits today)