Օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն ապաքինվել է

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ ապաքինվել է կորոնավիրուսից:

«Բարև՛ ձեզ, հարգելի հայրենակիցներ, ընկերներ, հետևորդներ,

Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով,որ վարակված եմ Covid-19-ով։ Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ, ցավոք, պատասխանը դրական էր։

Տասնչորս օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։

Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են ինձ համար և հոգեբանական աջակցություն են ցույց տվել։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բունիաթյանին և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Ուռուտյանին, ինչպես նաև բուժքույրերի անձնակազմին՝ ջերմության, հոգատարության և իրենց գործին հավատարիմ լինելու համար։

Շնորհավոր Սուրբ Զատիկ։

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,- գրել է բռնցքամարտիկը

(Visited 45 times, 1 visits today)