հուլիսի 28-ին, Արագածոտնի մարզի Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցավ սիրված ու ճանաչված հասարակական գործիչ, իսկական հայ Մամիկոն Խուրշուդյանի և նրա տիկնոջ՝ գեղեցկուհի Աննայի պսակադրությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պսակադրությունից հետո գեղեցիկ զույգը եկեղեցում մոմ վառեց ոչ միայն իրենց միասնության, այլև Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության, սահմանն անառիկ պահող զինվորների, սպաների, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում ապրող և իրենց հողն ու ջուրը պահող բնակիչների համար: Իսկական հողի ու զինվորի արժեքն իմացող գեղեցիկ զույգը եկեղեցում նաև Տերունական աղոթք ուղղեց սահմանում կանգնած հայ զինվորի և բուժվող զինվորների առողջության համար: Գեղեցիկ նորապսակներին միացան նաև ներկա գտնվողները:
(Visited 198 times, 1 visits today)