Անդրեն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է արցախցի երեխաների լուսանկարը, որին կից գրել է.
«Ուժեղ Արցախի ուժեղ բալիկները:
Գազ չկա, հոսանքը անջատումներով, անհրաժեշտ դեղորայք և սնունդ: 44 օր է շրջափակված է՝ Հայոց աշխարհի դարպաս դարձած Արցախը»:
Ավեի վաղ երգիչը գրառում է կատարել՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում բռնկված հրդեհին։
«Սուրմալուն պայթեցրել են, որ մոռացության մատնեն Բերձորի և Աղավնոյի հանձնումը, այս անմարդկային պայթյունն էլ ավեց ևս մի դավադիր ծրագիր իրագործելու համար:
Մահ դավաճաններին»,— գրել էր Անդրեն, ապա հավելել էր «մահ դավաճաններին» հեշթեգը: