«Աստված պահի քո որդուն, ո՞նց էր համը իմ ձագի». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում գրառումներ է կատարել՝ անդրադառնալով Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգական դեպքին և զոհերին:

«Անտանելի էր էս օրը… բոթերի անվերջանալի երթը, բայց սարսափելին այն է, որ «այս օրն» արդեն անվերջանալի 5 տարի է ((( ու հույս չկա, թե ողբերի էս փակ շրջանից էլ երբևէ դուրս կգանք:
Կարևորը մարդակեր դևերը երջանիկ են, պարգևավճար-բիզնես՝ տեղում ու վերջում էլի… Թումանյանի քառյակը հիշեցի…

Աստված պահի քեզ որդի, ո՞նց էր համը իմ ձագի (((

Անմեղ զոհերի երկիր( »: