Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական հրդեհից զոհված Միշա Դումիկյանն այսօր պետք է տուն վերադառնար:
«Հրապարակը» տեղեկացել է, որ նա բանակ էր զորակոչվել 2021-ի հունվարի 21-ին:
Միշան մասնակցել է սեպտեմբերյան մարտերին: Նա ուժային եռամարտով ու կարատեով է զբաղվել, Հայաստանում եւ սեւծովյան երկրներում անցկացվող մրցաշարերում չեմպիոն է ճանաչվել:
Սովորում էր ԵՊՀ մշակութաբանության բաժնում։
Ուներ դպրոցական եղբայր եւ մանկահասակ քույր: