«Ունեմ և՛ վախեր, և՛ դեպրեսիաներ, քանի որ նորմալ հղի եմ»․ Հասմիկ Խոջյանը՝ հղիության շրջանի, վախերի և նախածննդյան շրջանի մասին

 

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը սպասում է իր առջնեկին՝ դստերը և ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում կազմակերպել է հարցուպատասխան հետևորդների հետ՝ պատասխանելով մի քանի հարցերի։ Գրում է Tert.am Life-ը:

Հետևորդները հետաքրքրվել են՝ արդյո”ք դերասանուհին չունի նախածննդյան վախեր։

«Ունեմ և՛ վախեր, և՛ դեպրեսիաներ, և՛ տրամադրության կտրուկ փոփոխություններ, և՛ ֆիզիկական ցավեր։ Մի խոսքով, նորմալ հղի եմ։ Վախեր չունեմ կազմվածքի հետ կապված, քանի որ գիտեմ՝ ցանկության դեպքում շատ արագ կվերականգնվեմ։ Այդ իսկ պատճառով այժմ ուտում եմ այն ամենն ինչ ուզում եմ»,- պատասխանել է դերասանուհին։

 

Հասմիկ Խոջյանը նաև նշել է, որ մոտ շրջանում կհայտնի դստեր անունը նաև հավելել, որ հետծննդաբերական շրջանում կունենա տատիկների օգնության կարիքը։

«Իհարկե, ինձ անհրաժեշտ կլինի տատիկների օգնությունը խնամքի հարցում, քանի որ առանց նրանց օգնության չեմ պատկերացնում»,- գրել է դերասանուհին։