«Շատ դաժան է լինելու այն, ինչին գնում է այս տարածաշրջանը․․․»․ Սամվել Բաբայան

«Ադրբեջանը այդ խաղերը տալիս է, որ այդ միջանցքը ստանա՝ չգիտակցելով, որ այդ միջանցքը որևէ պարագայում չի ստանա»,- «Ա1+»-ի եթերում ասել է «Ազատական» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

Հարցին, թե ինչ ճանապարհով պետք է շարժվել Արցախի հարցը լուծելու համար՝ Սամվել Բաբայանը նշեց․ «Պետք է ստիպել, որ ՄԱԿ-ի 7-րդ գլխով Ղարաբաղը դառնա միջազգային սուբյեկտ, և Ադրբեջանը չկարողանա ասել, որ դա իր ներքին խնդիրն է»։ Արցախի առաջին պաշտպանության նախարարը նշում է, որ տարածաշրջանը լարված է, և Ադրբեջանը կդիմի պատերազմի․ «Այն, ինչի գնում է այս տարածաշրջանը, շատ դաժան է լինելու»։

Հարցին, թե արդյոք խորհրդարանական ուժերն ու իշխանությունը գիտակցում են պահի լրջությունը և արդյոք կատարում են համապատասխան քայլեր, Բաբայանը նշեց․

«Ես չեմ տեսնում, որ ո՛չ իշխանությունը, և ո՛չ ընդդիմությունը ցանկանա փոխել ինչ-որ բան և գնա նպատակային այդ խնդիրները լուծելու»։