ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԱՌԱՆՑ ՎԱՐՍԱՀԱԴԱՐ ՏԵՂ ՉԻ՞ ԳՆՈՒՄ

Հիշու՞մ եք ժամանակին Աննա Հակոբյանին հարցրին, թե ինչու է ամուսնու հետ միջազգային այցերի մեկնում, ասաց՝ ինքնաթիռում ազատ տեղ կա, ես էլ ամուսնուս շատ եմ սիրում:

Այսօր հրապարակվեց 11 անձից բաղկացած ցանկը, ովքեր մեկնել են Սանկտ Պետերբուրգ, բացի տիկին Հակոբյանից և փոքրիկ Արփիից:

Այս ցանկում հատկապես հետաքրքիր են Անուշ Մելքոնյանը և Էսթեր Սահակյանը: Անուշ Մելքոնյանը վարչապետի կնոջ վարսահարդարն է, ով բավական ակտիվ է ինստագրամում:

Իսկ Էսթեր Սահակյանը Աննա Հակոբյանի անձնական օգնականն է։ Թե ինչ կարիք կա ՀՀ բյուջեի հաշվին անձնական վարսահարդար և օգնական տանել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, դժվար է ասել, բայց հիշում եք ժամանակին ինչ պաթոսով էին խոսում տիկին Ռիտայի վարսահարդարներին դիվանագիտական անձնագրեր տալու ու աշխարհով մեկ հետը ման տալու մասին: Ինչպե՞ս է ստացվում, որ բոլոր արատավոր բաները սկզբում քննադատում են, հետո սիրով կրկնում, գաղտնիք է մնում:

Տիկին Հակոբյան, Ձեր տարիքում արժե խնամքի մինիմալ հմտություններն արդեն սովորել, թեթև շպար անել, սեփական մազերը հարդարել՝ գոնե բյուջեն ավելորդ չծանրաբեռնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/28562e6e0174759d7d2b1f3b2a619b4f?fbclid=IwAR1K7RjZuLZEwmdCu0MRFly2XLq3o7nEi5rxt8tTjCdDFVmz9_K6xcA22EU

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

(Visited 191 times, 1 visits today)