Նիկոլ Փաշինյանն ու ԱՊՀ երկրների մյուս ղեկավարները մատանի են ստացել նվեր․ լուսանկար

Սանկտ Պետերբուրգում ընթացող ոչ պաշտոնական նախաամանորյա գագաթնաժողովում ԱՊՀ երկրների ղեկավարներն առանց չեն մնացել: Նրանք բոլորը ստացել են ԱՊՀ խորհրդանիշով մատանիներ։

Հիշեցնենք, Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի է ունենում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Դրան մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները:

Ի դեպ, լրագրողները դեռ միայն Ալեքսանդր Լուկաշենկոյի ձեռքին են տեսել մատանին:

(Visited 67 times, 1 visits today)