«Եթե մինչև վաղը ճանապարհը չբացեցին, բոլորով բարձրանալու ենք Շուշիի բարձունքը»․ Սոսե

Արցախցի Սոսե Բալասանյանը ֆեյսբուքյան եթերում դիմելով շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, ասել է.

«Ռուս խաղաղապահներից ստացել ենք առաջարկություն, որ կարող են մեզ ուղեկցել, թուրքերի միջով անցնենք, գնանք մեր երեխաներին վերցնենք, նորից վերադառնանք:

Մենք չենք համաձայնել, ասել ենք՝ ինչպես ճանապարհը եղել է անվտանգ այդ նույն կարգավիճակով համաձայն ենք գնալ-գալ»:

Արցախցի կինը դիմելով տեղաբնակներին՝ կոչ է արել. «Մեկ մարդու պես վաղը ժամը 15:00-ին դուրս ենք գալիս հրապարակ: Քանի որ մեր ղեկավարներն անգործ են, լուռ են, մենք 12 օր շրջափակման մեջ ենք, գերու կարգավիճակում, ուրեմն՝ հավաքվում ենք հրապարակում:

Բոլորով կբարձրանանք այստեղ, հասնենք ռուսների պոստին՝ թե՛ ռուսների հետ խոսենք, թե՛ թուրքերի հետ խոսենք… պետք է ճանապարհը բացենք: Դա մեր կյանքի ճանապարհն է»:

(Visited 409 times, 1 visits today)