«Բացեք ճամփան, որ ապրեն իմ նման վատառողջ արցախցիները». ստեփանակերտցի երեխայի կոչը

Համացանցում տարածվում է ստեփանակերտցի 9-ամյա Կարո Սարումյանի լուսանկարը՝ «Բացեք ճամփան, որ ապրեն իմ նման վատառողջ արցախցիները» գրությունը ձեռքին:

Կարոն իր իսկ պատրաստած ցուցապաստառով դիմում է ողջ աշխարհին։

Կարո Սարումյանի ախտանիշներն են՝ Մուկովիսցիդոզ խառը ձև, ծանր ընթացք։

Ուղեկցող մի շարք հիվանդություններ` Միոկլինիկ աստատիկ Էպիլեպսիա, սինդրոմ Doos, Շաքարային անկանոնություն, Ոսկրային անբավարարություն և մի շարք այլ բարդություններ։

(Visited 63 times, 1 visits today)