Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պարզ չի,որ Վարդևանյան Արամը ցավով կընդունի Սեդա Սաֆարյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու լուրը։
Արամ,էդ ոնց եղավ,որ դու կարող ես փաստաբանից դառնալ քաղաքական գործիչ, իսկ Սեդան չի կարող դառնալ ՍԴ դատավոր, կամ ժամանակին կոոպերատիվ համալսարան սովորած,քո սիրելի Հրայրը կարող էր դառնալ ՍԴ նախագահ,իսկ հիմնավոր կրթություն ստացած Սեդան չի կարող լինել դատավոր։
Արամ,ցավով ես վերաբերվում,որովհետև դու նույն դատարանում պաշտպանում էիր սպանողին,իսկ Սեդան զոհին,որովհետև դու պաշտպանում էիր անարդարությունը, Սեդան՝արդարությունը,որովհետև դու հիմա,պատգամավորի կարգավիճակում էլ ես սպասարկում գլխավոր ամբաստանյալին, Սեդան ժողովրդի կողքին է,որովհետև դու պայքարում ես մարտի մեկի էջը փակելու համար,իսկ Սեդան՝այն վերաբացելու ու սպանդ կազմակերպողին դատապարտելու համար։
Օգտակար է արդյոք սուրճը
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։
Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան