Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից։

Փակ գաղտնի քվեարկությամբ նրան պաշտոնից հեռացնելուն կողմ էր քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0 պատգամավոր։

Նշենք, որ Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն էր։

Ըստ նրանց՝ Իշխան Սաղաթելյանը պարբերաբար բացակայել է ԱԺ նիստերից, հրահրել է բախումներ, օգտագործել է ատելության խոսք, վիրավորել հանրության տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից  հետ կանչելու վերաբերյալ որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները՝ ապահովելով ԱԺ բնականոն գործունեությունը», — այսօրվա արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից

 

Օգտակար է արդյոք սուրճը

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան