«Իբր դրանով կարելի է հպարտանալ». ԱՄՆ սենատորը` Ադրբեջանի հրապարակած կադրերի մասին

ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդն անդրադարձել է այս օրերին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը:

Նա մասնավորապես գրել է.

«Խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում բռնության վերսկսման, հատկապես՝ մարդկային կորուստների մասին հաղորդումներով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից իրենց ավիահարվածի կադրերի հրապարակումները դատապարտելի են, իբր դրանով կարելի է հպարտանալ»,-գրել է սենատորը:

(Visited 91 times, 1 visits today)