«Ովքեր ՌԴ-ին են աջակցում, դեմ են Մինսկի խմբին»․Արամ Սարգսյան

Արցախի կարգավիճակը հնարավոր է քննարկել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում: Այս մասին գրառում է արել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Այլ ձևաչափ, որում պատրաստ են քննարկել, ուղղակի գոյություն չունի, ուստի տրամաբանական է, որ հայկական կողմը խնդիրը ՄԽ տեղափոխելու ջանքեր է գործադրում։ Բարեբախտաբար ՀՀ մոտեցմանը կողմ են ԱՄՆ-ը և Ֆրանսիան:

Դեմ են Ռուսաստանը, Ադրբեջանը ու Թուրքիան։ Ես Արցախի կարգավիճակի քննարկման կողմնակիցն եմ ու այդ խնդրում ինձ աջակից եմ համարում ԱՄՆ-ին ու Ֆրանսիային:

Ովքեր ՌԴ-ին են աջակցում, դեմ են Մինսկի խմբին, հետևաբար դեմ են կարգավիճակի քննարկմանը, հետևաբար աջակցում են Ադրբեջանին ու Թուրքիային։ Սրանից պարզ ընտրության տարբերակ չկա»,- գրել է նա։

(Visited 31 times, 1 visits today)