Օկուպացված Բերձորի շրջանում հսկա ժայռաբեկորները ընկել են ադրբեջանցի զինծառայողների վրա , կա մահացած և վիրավոր

Օգոստոսի 5-ին օկ-ուպացված Բերձոր շրջանում դժվարին տեղանքում ծառայողական մարտական ​​առաջադրանք կատարելիս ժայռից պոկված հսկա ժայռի կտորները ընկել են ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայող Խուդիև Սամիր Սամադ օղլուի և զինծառայող Ալիև Թահիր Չինգիզ օղլուի վրա։

Այս մասին հայտնում են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Հաղորդվում է, որ Ս.Խուդիևը ստացած վն-ասվածքներից տեղում մա-հացել է, Տ.Ալիևի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
«Փաստի առթիվ հարուցվել է քր-եական գործ, կատարվում է հետաքննություն։» , – ասվում է հաղորդագրության մեջ:

(Visited 138 times, 1 visits today)