Ադրբեջանի զորամասերից մեկում զինվոր է սպանվել

Ադրբեջանի Թովուզի շրջանի տարածքում տեղակայված զորամասում սպանվել է Ադրբեջանի բանակի ժամկետային զինծառայող Փյունխան Սիյավուշ օղլու Աղամիրովը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում։

Շամխորի շրջանի զինդատախազությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 120.1 հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն)՝ ադրբեջանական բանակի զինծառայող Փյունխան Աղամիրովի հրազենային վիրավորումից մահանալու փաստի առթիվ», — ասվում տեղեկության մեջ։
Ըստ նախնական տեղեկության’ ադրբեջանցի զինվորը սպանվել է ծառայակցի կողմից։

(Visited 108 times, 1 visits today)