Ռուս խաղաղապահները կոպիտ բառերով, դիմակավորված, ավտոմատները մեզ վրա պահած, թույլ չտվեցին մտնել Արցախ. Ժիրայր Ոսկանյան

Ռուս խաղաղապահները՝ քաղաքացիական հագուստով, կոպիտ վարքով ու բառերով, դիմակավորված, ավտոմատները մեզ վրա պահած, թույլ չտվեցին մտնել Արցախ, ստիպեցին նստել БТР ու տարան ռուս այլ դիմակավորված խաղաղապահների մոտ՝ պնդելով՝ «խնդիրներ, եթե ուզում եք, մենք հեշտությամբ կստեղծենք.

այստեղ հարցերը լուծում ենք մենք, որոշում ենք մեք»: Ասում էին. «Եթե ՀՀ-ում կա ղեկավարություն, ուրեմն պետք է իմանայիք, որ Արցախ չեք կարող մտնել:

Եթե ուզում եք Արցախ գնալ, բերեք ռուսական ղեկավարության թույլտվությունը»:

(Visited 1 031 times, 1 visits today)