Պահանջում եմ վերադարձնել ինձ իմ նախկին աշնորհակալ աշխատողներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի կինը, Para.tv հիմնադիր Էլիզաբեթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանից պատժել, այսինքն` վերադարձնել ինձ իմ նախկին անշնորհակալ աշխատողներին, ովքեր ինձ հետ միասին «մասնակցել են թալանին», «մոլորեցրել հասարակությանը» և «սպասարկել հակապետական նարատիվները»: Մեկ ա նրանք քեզանից էլ են անշնորհակալ լինելու. ինչքան շուտ վերադարձնես, էնքան քո օգուտն է»:

ՀԳ. Նշենք, որ  նախկինում Para.tv-ում են աշխատել ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Հայկ Կոնջորյանը։

Օգտակար է արդյոք սուրճը

Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։

Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան