Այսօր՝ հունիսի 30-ին, սպասվում է ՀՀ կառավարության հերթական նիստը:
Նիստի հարցերի թվում ընդգրկված է նաև Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման հարցը:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն փաստաբան, իրավապաշտպան Սեդա Սաֆարյանն է:
Մեզ հետ զրույցում Սաֆարյանը հաստատեց տեղեկությունը՝ ասելով. «Այո, ես Սահմանադրական դատարանի դատավորի՝ ՀՀ կառավարության թեկնածուն եմ»:
Օգտակար է արդյոք սուրճը
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։
Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան