Փաստ է, որ իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած ընդդիմության շարժումը վաղուց իսկ տապալված է։ Հիմա ընդամենը ընդդիմության առաջնորդներից մի մասը տարբեր պատճառաբանություններով կամ փողոց դուրս չի գալիս, կամ փորձում է ձախողման համար մեղավորներ գտնել։
Օրինակ Արթուր Վանեցանը վայր դրեց մանդատը, իսկ Լևոն Քոչարյանը դեռևս հունիսի 4-ից մեկն էլ Հայաստանից։ Ի դեպ, օրեր առաջ նաև հայտնի դարձավ, որ ծնվել է Լևոն Քոչարյանի դուստրը, բայց կարծես թե Լևոն Քոչարյանը մտադրություն անգամ չունի հայրենիք վերադառնալու ու լծվելու փրկության գործին։
Լևոն Քոչարյանի՝ երկրից թռնելու ու շարժման շարքերը լքելու մասին խոսվել է օրերս տեղի ունեցաած քննարկումների ժամանակ։
«Գնալուց առաջ ասում էր 3-4 օրով գնում եմ ու գամ, ասում էր երեխեսա ծնվում, չեմ կարա չգնամ։ էսա մի ամիս կլինի, որ գնացելա, երեխեն էլ արդեն ծնվելա, բա խի չի գալիս․․․»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։
Օգտակար է արդյոք սուրճը
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։
Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան