Բնակիչների տրամադրվածությունը նույնպես մնալուն է ուղղված․․․
Մենք չենք պատրաստվում մեր տները թողնել, ինչ է՝ Նիկոլ Փաշինյանը սխալ բանակցություններ է վարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ասուլիսում նշել է, որ երթուղու փոփոխության դեպքում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա, մասնավորապես, նշել է․ «Լաչինի բնակիչների հարցերը Կառավարությունը լուծում է, բնակիչները բնականաբար պետք է ապահովվեն բնակարաններով։
Ըստ էության՝ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Խնդիրն այն է, թե այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից նե՞րս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայն դեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»։
Ըստ Աղավնոյի համայնքապետի՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող անընդհատ զիջողի դիրք բռնել․
«Ես չեմ հասկանում, թե հանուն ինչի է նա այդպես անում։ Որեւէ մեկն իրեն մանդատ չի տվել, որ ինքը հանձնի հողեր։ Նա ասում է՝ Աղավնոյի բնակիչները Արցախին, այսինքն՝ դու պիտի նստես բանակցության, սխալ որոշումներ կայացնես, քո վրայից ցրես ու Արցախի իշխանությունների գցե՞ս։ Ղալաթ կանի, համ ինքը, համ էլ իր եղբայր Ալիեւը։ Ես չեմ լքելու, եւ ավելին, ավելի լուրջ քայլերի ենք պատրաստվելու»։
Հարցին՝ բնակիչներն ինչպե՞ս են տրամադրված այդ հարցի վերաբերյալ, Անդրանիկ Չավուշյանն ասաց․ «Բնակիչների տրամադրվածությունը նույնպես մնալուն է ուղղված։ Որքան հալածանք է լինում, մենք ավելի ենք ոգեւորվում։ Մենք չենք պատրաստվում մեր տները թողնել, հանգիստ ու առանց ոչ մի բանի դուրս գալ, ինչ է՝ Նիկոլ Փաշինյանն իր սխալ բանակցություններն է վարում»։
Հարցին՝ արդյոք անակնկա՞լ էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, համայնքապետն ասաց․ «Չէ, անակնկալ չէր։ Ես սպասում էի, որ նա այդպիսի հայտարարություն կանի։ Որ մարդկանց ասում էինք, ատելությամբ էին արձագանքում։ Հազարավոր մարդիկ զոհվեցին, որ հողը մնա, հիմա հող ենք զիջում, որ մարդու կյանք փրկե՞նք, մեզ այս կյանքը պետք չի»։
Օգտակար է արդյոք սուրճը
Ըստ գիտնականների՝ կոֆեինն ազդում է հատուկ PCSK9 սպիտակուցների վրա, որոնք օգնում են լյարդին արյան միջից հեռացնել ցածր խտության լիպոպրոտեինը, որը նաեւ կոչվում է վատ խոլեստերին։ Բացի այդ, գիտնականները պարզել են, որ այն օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։
Բացի PCSK9-ի ակտիվությունը խթանելուց, կոֆեինը ազդում է նաեւ մեկ այլ սպիտակուցի՝ SREBP2-ի վրա, որն ուղղակիորեն կապված է խոլեստերինի մակարդակի հետ: Մասնագետների կարծիքով՝ նրանց հայտնագործությունը կօգնի խոլեստերինի մակարդակը նվազեցնելու նոր մեթոդների հետագա մշակմանը։
Սաութհեմփթոնի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները եւս կարծում են, որ սուրճն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այս ըմպելիքի տագործումը նվազեցնում է լյարդի հիվանդության եւ մահվան