«Պարզվում է՝ Ազգային Ժողովում կան Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի փաստաբաններ, որոնք ամեն փաստարկ կհորինեն, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորված չլինեն կատարելու եռակողմ հայտարարությամբ ամրագրված իրենց պարտականությունները»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով.
«Պատկերացնու՞մ եք, Հայաստանի խորհրդարանի կան պատգամավորներ, որոնք պատրաստ են ամեն տեսակ սուտ հորինել, որ արդարացնեն այն, որ ռուսաստանյան խաղաղապահները չեն բացում Լաչինի միջանցքը։
Այնպիսի ախմախություններ են հորինում, որ անգամ վերջին պրո-կրեմլյան քարոզիչների մտքով չէր անցնի (մի այդպիսի օրինակ կդնեմ մեկնաբանությունում)։
Եվ ինձ մոտ հարց է ծագում. այս մարդիկ ո՞ր երկրի պատգամավորներ են։
Առհասարակ, բոլոր քաղաքական ուժերը պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն Հայաստանի անկախ պետականության մասին։ Իրենք ուզում են ուժեղ պետություն, թե համաձայն են գուբերնիա դարձած ավերակների, որոնց, սակայն, իրենք են իշխում։
Հ.Գ. Այսօր 28 պատգամավորներ դեմ քվեարկեցին Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմենը։ Դա, օրինակ, շատ հստակ դիրքորոշում է պետականության նկատմամբ` այդ մարդիկ դեմ են արտահայտվում Հայաստանի ուժեղացմանը, չեն ուզում, որ մեր երկիրը ունենա ռուսներից անկախ և գործուն հետախուզություն»։