ՌԴ-ում պայթել է Եվրոպան սնուցող գազատարը, կան զոհեր (տեսանյութ)

Չուվաշիայում պայթյուն է որոտացել Ուրենգոյ-Պոմարի-Ուժգորոդ մայրուղային գազատարի հատվածում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել, հայտնում է Հանրապետության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների պետական ​​կոմիտեն։ Հաղորդվում է երեք զոհի և մեկ վիրավորի մասին: Պայթյունի նախնական պատճառ է նշվում գազի արտահոսքը։

Ուրենգոյ — Պոմարի — Ուժգորոդը արտահանման հիմնական գազատար է, որը կառուցվել է ԽՍՀՄ կողմից 1983 թվականին՝ Արևմտյան Սիբիրի հանքերից բնական գազը Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի երկրների սպառողներին մատակարարելու համար։ Ուրենգոյի նավթի և գազի կոնդենսատային հանքավայրը ամենամեծերից մեկն է աշխարհում։

(Visited 64 times, 1 visits today)