Բերձորի միջանցքը փակելուց հետո, Իրանը մի քանի օր է՝ փակել է Իրանով անցնող Բաքու-Նախիջևան մայրուղին. քաղաքագետ

Արդեն քանի օր է լռել եմ տեսնեմ մեր գործող իշխանությունը կխոսի՞ թե՞ կփորձի Բերձորի խնդիրը շահարկել մեր բնական դաշնակիցներին փչացնելու նպատակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հարութ Արթին Առաքելյանը:

Նա նաեւ նշել է. «Իրանը քանի օր է Բաքու-Նախիջևան մայրուղին, որը անցնում է Իրանի տարածքով, փակել է։ Դա արվել է Բերձորի միջանցքի փակելուց հետո։ Նիկոլը և իր չինովնիկները անդադար մեղադրում են բարեկամներին, որոնք ըստ իրենց, չեն արձագանքել ադրբեջանցիների լկտիությանը:

Մի ամբողջ լրատվական համակարգ մակաբույծ լրագրողներով ու հաղորդավարերով ունեք, չգիտեի՞ք Իրանը ոչ միայն արձագանքել է, այլ փոխադարձ քայլով, փակել է ադրբեջանի ճանապարհը։

Մի փչացրեք մեր հարաբերությունները վաղեմի բնական դաշնակցի հետ»։

(Visited 2 423 times, 1 visits today)