«Մերոնք ադրբեջանցիներին մի լավ ծեծել են, ռուսներն էլ չեն խանգարել». Հոխիկյան

Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 8-րդ օրը. 8 օր շարունակ Արցախը կտրված է Մայր Հայաստանից, իսկ թե ի՞նչ է անում Մայր Հայաստանի իշխանությունն Արցախում ապրող ավելի քան 120 հազար հային ադրբեջանական շրջափակման մեջ չթողնելու համար, մեդիափորձագետ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ Նաիրի Հոխիկյանի համար տեսանելի չէ։

Ավելին, ըստ Հոխիկյանի, Հայաստանի Կառավարության քայլերը տեսանելի չեն, որովհետև դրանք պարզապես չկան. այս Կառավարությունը բացարձակապես ոչինչ չի անում ազգությամբ հայերի փրկության համար։

«44-օրյա պատերազմը գործարք էր՝ պայմանավորված։ Հայաստանի իշխող կուսացկության արած հայտարարություններից էլ փաստվում է՝ Հայաստանի քաղաքական իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից. Ինչպես ասում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ իրենց քաղաքական դիրքորոշումը հետևյալն է՝ «Արցախից պրծնեն՝ Հայաստանը նորմալ երկիր դարձնեն»։ Իսկ եթե սրան ավելացնում ենք Խաչատուր Սուքիասյանի հետևյալ ասածը՝ ռուսները թող գնան իրենց Ղարաբաղում իրենց անվտանգությունն ապահովեն տարածաշրջանում, Հայաստանը պետք է բաց լինի Թուրքիայի համար, ապա պարզ է դառնում՝ այս իշխանությունը չունի ցանկություն Արցախը պահելու համար ջանք գործադրելու»,- ասաց Հոխիկյանը։

Նրա փոխանցմամբ՝ միանշանակ է, որ միջազգային հանրություն և հավաքական Արևմուտք ասվածին հիմա պետք է Լաչինի միջանցքի փակման հարցով անհանգստացնել, բայց փաստ է՝ նրանք կանեն անատամ հայտարարություններ, բայց պատժամիջոցներ չեն կիրառի 120 հազար հայի կյանքի համար. չեն անհանգստանա, ինչպես անհանգստացան Ուկրաինայով։

Ըստ Հոխիկյանի՝ Արևմուտքի նրան պահվածքը խոսում է այն բանի մասին, որ այդ երկրները «գնվել են թուրք-բրիտանական-ադրբեջանական տանդեմի կողմից», և նրանց ձեռնտու է, որ Արցախը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, քանի որ Արցախում շահագործվող հանքերն Ադրբեջանը դեռևս 2020 թվականի պատերազմից 6-7 ամիս առաջ է վաճառել բրիտանա-ադրբեջանական ընկերությունների։

«Նշեմ, որ բրիտանական ընկերությունը երբ Ադրբեջանից գնել է Կաշենի հանքավայրը, Հայաստանի Կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել դրա դեմ։ Ավելին՝ այդ ընկերությունը դիմել է Հայաստանի Կառավարությանը, որ Ադրբեջանից գնել է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Կովսականի տարածքում գտնվող հանքը, Հայաստանի Կառավարությունից ասել են՝ չենք առարկում, և սա 2020 թվականից 6-7 ամիս առաջ. դրա համար եմ ասում՝ այդ պատերազմը գործարք էր»,- ասաց Հոխիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

(Visited 112 times, 1 visits today)