ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՀԵՏՈ ԿԶԲԱՂՎԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՈՎ. ՍԻՎԿՈՎԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ

Երբ Ռուսաստանը լուծի հարցերը Ուկրաինայում, իսկ այն կլուծվի մինչև ամառ, ռուսական զինված ուժերը կարձակեն իրենց ձեռքերը, հետո կզբաղվենք Ադրբեջանի հարցով։ 

Այս մասին հայտարարել է ՌԴ հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը։

«Երբ 1000 կիլոմետրանոց ճակատի հարցը լուծենք, կզբաղվենք և կլուծենք Ադրբեջանի հարցը։ Առայժմ Ռուսաստանը դիվանագիտական ​​խողովակներով աշխատում է Ադրբեջանի հետ։ 

Եվ այն, որ Ադրբեջանի ղեկավարները լուրջ խնդիրներ են ստեղծում Ռուսաստանի համար՝ գործելով Թուրքիայի և ԱՄՆ-ի դրդմամբ, Ռուսաստանի ղեկավարություն ու Ռուսաստանը չեն մոռանա»,- ընդգծել է ռուս պաշտոնյան։

(Visited 180 times, 1 visits today)