Բնապահպան, ակտիվիստ Հայկ Բարսեղյանը , քիչ առաջ ուղիղ եթերով հանդես գալով, հայտարարեց, որ ինքն ու ընկերները դեկտեմբերի 26-ի առավոտյան՝ ժամը 09-ին, ավտոմեքենաներով ՀՀ-ից՝ Հանրապետության հրապարակից շարժվելու են Արցախ։ Քանի որ արդեն մեկ շաբաթից ավել է՝ Ադրբեջանը շրջափակված է պահում Արցախը, փակ է Լաչինի միջանցքը, եւ հույս էլ չկա, որ առաջիկա օրերին ճանապարհը կբացվի, իրենք այսկերպ քայլեր են ձեռնարկում՝ հասնելու Արցախ ։
«Ստեփանակերտ գնալն ունի մեկ նպատակ․ երեխաներին ամանորյա նվեր ենք տանում։Եթե ադրբեջանցիներն էդքան հավես ունեն, որ մինչ այդ ճանապարհը փակ պահեն, մենք չենք նահանջելու, գնալու ենք, խնդրում ենք արցախցիներին մեզ ընդառաջ գալ, նվերները փոխանցենք։
Առաջարկում եմ միանալ մեզ նրանց, ովքեր ցանկություն ունեն գալու։ Եթե ռուս խաղաղապահները որոշեն մեզ չթողնել, մենք իրենց կբացատրենք՝ ինչի ենք գնում, ադրբեջանցիներին էլ կբացատրենք, որ մեր երեխեքին նվերներ ենք տանում»,-ուղիղ եթերով հայտնեց նա։