Ուգանդայում Կասեսե շրջանի գյուղերից մեկի բնակիչներին հաջողվել է փրկել երեխային, որին կուլ էր տվել գետաձին։ Այս մասին հայտնում է Capital Radio-ն։
Փոլ Իգա անունով երկու տարեկան տղան որոշ ժամանակ մնացել է առանց ծնողների հսկողության: Երեխան լճի ափին խաղում էր, երբ ջրից հանկարծակի դուրս է եկել մեծ գետաձին և փորձել կուլ տալ նրան։ Գյուղացիները, ովքեր ականատես են եղել հարձակմանը, օգնության են շտապել ու սկսել քարեր նետել կենդանու վրա։ Արդյունքում գետաձին թքել է տղային ու լողալով հեռացել։
Ականատեսների վկայությամբ, երբ նրանք ժամանակին հասել են դեպքի վայր, Իգան արդեն կիսով չափ կուլ է տվել։ Ուշագնաց երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Ի զարմանս բժիշկների, նման փորձությունից հետո Իգան ոչ միայն ողջ է մնացել, այլեւ լուրջ վնասվածքներ չի ստացել։ Նա արագ ապաքինվել է և շուտով տուն գնացել ծնողների հետ:
Ոստիկանությունը զրուցել է փոքր երեխաների ծնողների հետ և զգուշացրել, որ տնից դուրս առանց հսկողության մնացած երեխան կարող է վայրի կենդանիների հարձակման զոհ դառնալ, հատկապես ջրային տարածքների մոտ։