Մեսսիի մայրը վազել է խաղադաշտ՝ որդու հետ տոնելու հաղթանակը

Արգենտինայի հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին Աշխարհի առաջնությունում հաղթանակը տոնել է մոր հետ:

Կատարում կայացած Մունդիալի եզրափակչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն: Խաղի ընթացքում Մեսսին դուբլի հեղինակ դարձավ:

Մեսսիի մայրը՝ Սելիա Մարիան, եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո վազել է խաղադաշտ ու ամուր գրկել որդուն:

Հիշեցնենք, որ սա արգենտինացու կարիերայի առաջին Աշխարհի չեմպիոնությունն էր: Իսկ Արգենտինայի հավաքականը պատմության մեջ 3-րդ անգամ դարձավ Մունդիալի հաղթող:

(Visited 496 times, 1 visits today)