Նախկին պատգամավոր Արման Աբովյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրելով հետևյալը.
«Իհարկե է սպասելի էր, որ հայկական տեղեկատվական և քաղաքական տիրույթում կհայտնվեն մարդիկ, որոնք ինքնամոռաց կտարածեն թուրք֊ադրբեջանական քարոզչությունը, կրկնելով այն հակահայկական հիմարությունը, իբր «Բերձորը ռուսներ են փակել»։ Ակնհայտ է, որ այդ թրքամետ քարոզչությունը միտված է արդարացնել թուրք֊ադրբեջանական տանդեմի հակահայկական քայլերը։
Սա այլևս ցավալի իրողություն է։
Իհարկե է գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, որոնք պետք է անպայման հստակեցնել ռուսական կողմի հետ, սակայն աշխատել ադրբեջանական պրոպագանդայի վրա լավ բան չի, լուրջ… հեչ լավ բան չի։
Այս պարագայում հուշագրավ մի դրվագ, այսօր ադրբեջանցիները փորձեցին մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում, ռուս զինվորները ուղղակի կանգնեցին ադրբեջանցիների մեքենայի դեմը։ Բայց սրա մասին բնականաբար տեղեկատվական դաշտը չի խոսի… կրկնում եմ ևս մեկ անգամ, եթե ուզում ես օգնել, ապա պետք է լինես ոչ թե հակառուս կամ հակաեվրոպացի/հակաամերիկացի, այլ լինես հայամետ»: