Լաչինի միջանցքը փակողը Ադրբեջանը չէ, այլապես պետք է կրակեր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը:
Շիրինյանը կարծում է, որ ռուս խաղաղապահը Լաչինի միջանցքում իրեն կույսի նման է պահում, ապա ինչպես են ոչնչացնում Ուկրաինան․
«Ռուսաստանը ուզում է Հայաստանի պետականության ոչնչացումը: Հայկական կողմը շատ լավ հասկացել է՝ ամեն ինչ անում է, բացի կոնֆլիկտի մեջ մտնելուց: Ունենք մեծ ռեսուրս այս հարցը փակելու, առանց կոնֆլիկտի մեջ մտնելու»:
Շիրինյանի խոսքով՝ Արցախի իշխանությունը արցախահայության խնդիրը բեմականացված ծառայեցնում է ՌԴ շահերին: