Ձերբակալվել է երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնի է դարձել սեփական աղբյուրներից։
Հարությունյանը ձերբակալվել է մի քրեական գործի շրջանակում, որի մասին հաղորդվել էր դեռ դեկտեմբերի 14-ին։
Մեղադրյալի անունը հաղորդագրության մեջ այն ժամանակ նշված չէր։
Լրատվամիջոցին , սակայն, հաջողվել է պարզել, որ խոսքը հենց Հարությունյանի մասին է։
2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերի մոտ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման ժամանակ Հարությունյանը ղեկավարել է 2 կորպուս, և նշված ուղղությունները եղել են զորամիավորման պատասխանատվության գոտում։
Դրանից հետո Հարությունյանը նշանակվել էր հետախուզության վարչության պետ, սակայն հետո նրան ազատեցին այդ պաշտոնից։