«Շրջափակված Արցախ․ կինս և նորածին Նարես ծննդատան պատուհանի մոտ». Դավիթ Ղահրամանյան

Արցախի տեղեկատվական շտապի լուսանկարիչ  Դավիթ Ղահրամանյանը լուսանկար է տարածել՝  կից գրառմամբ․

 

Շրջափակված Արցախ:
Օր 5-րդ:
Կինս և նորածին Նարես ծննդատան պատուհանի մոտ:
Էս լուսանկարի հետ նաև ուզում եմ համայն հայությանը ասել, որ Արցախի բոլոր երեխաների կյանքը վտանգված է: Արցախը մեր բոլորիս կարիքն ունի: Անտարբեր մի եղեք, կանգնեք Արցախի երեխաների կողքին: Տանը մի նստեք, դուրս եկեք փողոցներ, մասնակցեք կազմակերպվող ցույցերին, բարձրացրեք ձեր ձայնը:
Հավատացեք, թուրքը Արցախով չի սահմանափակվելու, մտածեք այս մասին:
#Ապրել_Արցախում #roadoflife #կյանքի_ճանապարհ #Արցախն_ապրումէ