«Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, թե ԱՄՆ հումանիտար ռազմական ինքնաթիռի հայտնվելը Ստեփանակերտում ինչ խնդիր կլուծի». Բաբաջանյան

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկու օր առաջ ԱՄՆ կառավարության առանձին գործակալությունների, ԱՄՆ հայկական, հունական, հրեական լոբբիստական խոշորագույն կազմակերպությունների հետ մեկնարկեցինք դեպի Արցախ ԱՄՆ հումանիտար օդային բեռնափոխադրում իրականացնելու առաջարկս: ԱՄՆ-ը այդպիսի առաքելության հարուստ փորձ ունի Սիրիայում, Սուդանում Լիբիայում:

Կարծում եմ՝ հակամարտութան բոլոր կողմերն են հասկանում, թե ԱՄՆ հումանիտար ռազմական ինքնաթիռի հայտնվելը Ստեփանակերտում ինչ խնդիր կլուծի և ինչպես կփոխի ռեգիոնալ աշխարհաքաղաքական դասավորությունն ու ազդեցության գոտիները:

Լաչինի միջանցքը այսօր կվերաբացվի թե ոչ անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել Արցախին միջազգային հումանիտար աջակցության մշտական առաքելության հիմնման աշխատաքներին:

Դրանում պետք է ներգրավված լինեն պետական և և ոչ պետական գործակալություններ և կազմակերպություններ»: