Ադրբեջանցի «ցուցարարները» փոխել են իրենց պահանջները

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակած ադրբեջանցիները փոխել են իրենց պահանջները։

Minval-ը ներկայացրել է նրանց պահանջները․

«-Ղարաբաղի տարածաշրջանի տարածքները, որտեղ ապրում են հայեր և տեղակայված են ռուս խաղաղապահները, պետք է համատեղ վերահսկվեն ռուս խաղաղապահների և Ադրբեջանի պետական ​​մարմինների կողմից,

-Խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում վերականգնել Ադրբեջանի բոլոր պետական ​​կառույցների, այդ թվում՝ ՆԳՆ-ի, Պետական ​​սահմանային ծառայության, Պետական ​​մաքսային կոմիտեի վերահսկողությունը,

-Հայաստանի հետ սահմանին՝ Լաչինի ուղղությամբ, պետք է ստեղծվեն Պետական ​​սահմանային ծառայության և Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեի առանձին կետեր»,-նշել են նրանք։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

«Հաշվի առնելով, որ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը Ադրբեջանի հատվածում նույնպես արգելափակված է, և Արցախը զրկված է գազից, Արցախի բնակիչներին կոչ ենք անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան և վառելիքը»,-նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։

Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։

(Visited 250 times, 1 visits today)