Ադրբեջանական Meydan TV անկախ լրատվամիջոցի լրագրողուհի Խայալա Աղաևան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ սև դիմակներով մարդիկ իրեն առևանգել են Լաչինի միջանցքում նկարահանումներ կատարելիս, որտեղ ադրբեջանցի «բնապահպան»-ահաբեկիչները արդեն 3-րդ օրն է՝ փակել են Ստեփանակերտ տանող ճանապարհը։
«Շուշի-Ստեփանակերտ մայրուղուն ակցիայի նկարահանումների ժամանակ մեզ բռնել են սև դիմակներով մարդիկ։
Հիմա մեզանից երկուսին տանում են անհայտ ուղղությամբ։ Ինձ հետ են Այթաջ Թափդիգը (Meydan TV-ի լրագրողուհի) և Թեյմուր Քարիմովը»,- գրել է Աղաևան։
(Visited 145 times, 1 visits today)