Արյունոտ են բոլորի ձեռքերը, ովքեր կողմ են այս իշխանությանը, բոլոր նիկոլականները հեռանան իմ էջից. Անի Երանյան

 

Դերասանուհի Անի Երանյանը, որը մշտապես աչքի է ընկնում իր ընդդիմադիր հայացքներով, կատարել է հերթական գրառումը:

Այս անգամ Անին դիմել է իր հետևորդներին:

Անի Երանյանի հրապարակումը`ստորև:

Ինչպես արդեն գիտենք, դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները` փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Բացի այդ` արդեն 24 ժամից ավել է`Ադրբեջանը Արցախ չի մատակարարում գազ: