Այն ժամանակ, երբ Արցախը զրկված է գազամատակարարումից, իսկ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում տուն հասնել, ադրբեջանցի «ակտիվիստները» պատրաստվում են դիտել Մարոկկո-Ֆրանսիա ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլը։ Հրապարակված լուսանկարում երևում են նաև ռուս խաղաղապահներ:
Ինչպես նշում են թելեգրամյան ալիքները, ֆուտբոլային հանդիպման ցուցադրությունը ապահովել է ադրբեջանական հեռուստաընկերություն:
Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախի 120 000 ժողովրդին։ Երրորդ օրն է մարդիկ զրկված են կենսական նշանակության ապրանքների մատակարարումից։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին: