«Չես խաբի մարդկանց, երբ քո աչքերը մեկի համար փայլում են». Մհեր Բաղդասարյանը իր զգացմունքների մասին

 

 

 

Հաղորդավար Մհեր Բաղդասարյանը վերջերս կարճատև այցով Երևանում էր: Նա վերադարձել էր հայրենիք` իր ծնողների հետ Նոր Տարին դիմավորելու: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մհերը պատմեց, որ այդ ընթացքում հասցրել է նաև տեսնել ընկերներին` Նազենի Հովհաննիսյանին, Ֆաինային, Հրաչուհի Ութմազյանին և շատ այլ մարդկանց:

Այժմ Մհերը ԱՄՆ-ում է: Երևանում տպավորիչ հանգստից հետո անցել է իր բնականոն առօրյային: Ի դեպ, Մհերի խոսքով` շատ շուտով Անի Երանյանի յութուբյան ալիքում կթողարկվի իրենց ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանը:

Անի Երանյանը եւ Մհեր Բաղդասարյանը սիրավեպ ունե՞ն. նրանք չենք թաքցնում իրենց զգացմունքները (լուսանկար, տեսանյութ) - StarNews

Խոսելով իր և Անիի հարաբերությունների և մարդկանց խոսակցությունների մասին` Մհերը նշեց. «Ես շատ ջերմ էմոցիաներ ունեմ նրա նկատմամբ, որոնք օրերի ընթացքում զարգանում են: Անին մի փոքր ավելի հավասարակշռված է իր էմոցիաների հարցում, ի տարբերություն ինձ: Երբ ես առաջարկեցի Անիին ավելի լրջացնել մեր հարաբերությունները, նա խնդրեց, որ մենք ժամանակի ընթացքում այդ հարցում կողմնորոշվենք, ինչը շատ տրամաբանական է»:

Մհեր Բաղդասարյան – Showbiz.am

Զրույցն ավելի մանրամասն կարող եք դիտել մեր պատրաստած տեսանյութում, որտեղ Մհերը խոսել է նաև Ֆիլիպիններում անցկացվող մարդասիրական մրցանակաբաշխության մասին, որտեղ ինքը որպես լրագրող է նոմինացված:

(Visited 878 times, 53 visits today)