Այս օրը՝ հունվարի 25-ին ծնվել է լեգենդար Վլադիմիր Վիսոցկին,Հայաստանն ու հայերը Վիսոցկու կյանքում

 

Հայաստանն ու հայերը մեծ դեր են ունեցել նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկու կյանքում։ Խոսակցություններ են պտտվում, որ Երևան կատարած այցելության ժամանակ նա մկրտվել է Հայ առաքելական եկեղեցում։ Վիսոցկին այսօր կդառնար 84 տարեկան

Վլադիմիր Վիսոցկու կյանքում մի քանի հայեր են եղել, որոնք մեծ ազդեցություն են ունեցել նրա ճակատագրի ու արվեստի վրա։ Նրան մեծացրել է խորթ մայրը` Եվգենիա Լիխալատովան (Մարտիրոսովա), որը հայկական արմատներ է ունեցել։ Նա հարազատ որդու պես սիրում էր Վիսոցկուն։

Vnews | Վլադիմիր Վիսոցկի և Մարինա Վլադի [սիրո պատմություն]

Նա շատ է սիրել հայերին, այդ սիրո հիմքը դրվել է դեռ մանկության տարիներին։ Վիսոցկու մտերիմ ընկերներից մեկը եղել է Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Սուրեն Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։

Դեռ երիտասարդ տարիքում երկու ընկերները` Վիսոցկին և Քոչարյանը, բնակարան են վարձել խորհրդային կինոռեժիսոր, դերասան Վասիլի Շուկշինի հետ։ Հիանալի եռյակի բնակարանը միշտ մարդաշատ է եղել, յուրաքանչյուր երեկո նրանց այցելել են ընկերները, ծանոթները, կազմակերպել տնային համերգներ։

Մի անգամ, նման երեկոներից մեկի ժամանակ, դեռևս անհայտ Վիսոցկին ընկերների համար կատարել է իր ստեղծագործություններից մեկը։ Քոչարյանը բոլորից թաքուն ձայնագրել է Վիսոցկուն։ ԽՍՀՄ-ում մեծ իրարանցում առաջացրած ձայնագրությունը ավելի ուշ բացահայտել է Վիսոցկուն աշխարհի համար։

Վլադիմիր Վիսոցկու խորթ մայրը հայուհի էր. տղան նրան ավելի շատ էր սիրում քան  հարազատ մորը. ահա ինչու

Վլադիմիր Վիսոցկու կյանքում մեծ դեր է խաղացել նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը, որի վաղաժամ մահը Վիսոցկին ծանր է տարել։ Թախծոտ ծաղրածու Ենգիբարյանի մասին Վիսոցկին մի անգամ ասել է. «Իմ սիրելի արտիստների շարքում կա մեկը, որի հանդեպ քնքշությունն անսահման է։ Նրան կոչում են Ենգիբարով»։

Վլադիմիրն ընկերություն է արել մարդ-լեգենդ, աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հետ։

«Մարինա Վլադին և Վոլոդյան հարսանեկան ճանապարհորդությամբ մեկնել Թբիլիսի։ Փարաջանովը նրանց համար անակնկալ և նվեր էր պատրաստել», — պատմեց Բլբուլյանը։

Փարաջանովի մոտ ընթրիքից հետո, հյուրանոցի այն համարում, որտեղ կանգ են առել նորապսակները, երիտասարդ զույգին սպասում էր Փարաջանովի` մրգերից հավաքված խճանկարը։

Վիսոցկու վրա մեծ տպավորություն է գործել լեռնային Հայաստանը` իր տեսարժան վայրերով և պատմական հուշարձաններով։

Չնայած որ Վիսոցկին այդ տարիներին արգելված էր Խորհրդային Միությունում, բայց Դավիթի օգնությամբ նա համերգ է տվել Անվտանգության պետական կոմիտեի դահլիճներից մեկում։

Անվանի խորհրդային բանաստեղծ, հեղինակային երգիչ Վլադիմիր Վիսոցկին այսօր կդառնար 84 տարեկան

(Visited 49 times, 3 visits today)