Իրականում ինչն էր պատճառը նախանձելի ընկերուհիների վեճի. Էլեն Ասատրյանն առաջին անգամ խոստովանում է

 

 

Տարիներ առաջ հայկական համացանցում բում էր առաջացրել նախանձելի ընկերուհիներ Էլեն Ասատրյանի և Ժաննա Բուտուլյանի վեճի մասին տեղեկությունը:

Ավելին`համացանցում հոդվածներ հայտնվեցին«Նախանձելի ընկերուհիները բաժանվեցին. Էլենն օգտագործեց Ժաննային, նրա շնորհիվ հայտնի դարձավ և խլեց նրա աշխատանքը»` այս վերնագիրը կրող նյութում հեղինակը վստահ նշել էր, թե ընկերուհիները վիճել են, քանի որ Էլենը ամեն ինչ արել է, որպեսզի զբաղեցնի Ժաննայի աշխատանքը և արդյունքում դա հաջողվել է նրան:

Ժաննան՝ ամուսնացած տղամարդու հետ կյանքը չկապելու, քաղաքական գործիչ  երկրպագուների և այլնի մասին - YouTube

Դերասանուհիները, սակայն հերքում էին լուրը: «Մեր միջև ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Ի սկզբանե մենք որոշել էինք միասին աշխատել նույն ակումբում, պարզապես մի օր Ժաննան ուշագնաց եղավ, իսկ հիվանդանոց տանելուց և համապատասխան անալիզների պատասխանները ստանալուց հետո բժիշկն ասաց, որ Ժաննան ֆիզիկապես պատրաստ չէ ակտիվ աշխատել, իր վարած ապրելակերպը սխալ է և պետք է ավելի հանգիստ գրաֆիկով աշխատի: Դրանից հետո Ժաննան որոշեց թողնել աշխատանքը»,- հարցազրույցներից մեկում նշել էր Էլենը:

Եվ ահա այս խոսակցություններից միայն 5 տարի անց դերասանուհի Էլեն Ասատրյանը անկեղծ խոսեց այս մասին:

Ժաննա Բուտուլյան Bavnews․am

«Մենք նախկինի պես ունենք մտերմություն, ուղղակի տեղափոխվել է վիրտուալ կողմ` հեռախոսազանգեր, նամակագրություն: Եվ այս ամենը զուտ ժամանակի պատճառով: Խնդիրը ո´չ իմ, ո´չ իր մեջ է, ուղղակի չի ստացվում: Ես շատ մարդկանց հետ ժամանակի սղության պատճառով չեմ կարողանում հանդիպել»:

Էլենը նշեց, որ գլոբալ խնֆիր չի եղել իրենց մոտ, բայց եղել է շրջան, որ չեն շփվել:

Էլենը պատմեց նաև հաշտության մասին.

«Մենք պատահաբար ենք հանդիպել դրսում, չենք դիմացել գայթակղությանն ու գրկախառնվել ենք, այդպես էլ շարունակել շփումը»:

Մանրամասները`տեսանյութում